ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է ԼՂ հարցին: Վերջինը նշել է, որ այս հարցը մշտապես քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- նշել է Լավրովը: