Այսօր Մոսկվայի Օստանկինյան դատարանը Ուկրաինայի քաղաքացի երգիչ Վիտալի Գրաչյովին, ով ավելի հայտնի է Վիտաս կեղծանունով, տուգանել է 100.000 ռուբլիով: Վիտասին մեղավոր են ճանաչել ոստիկանի վրա հարձակման գործով: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն:

Երգչի նկատմամբ հարուցվել է իշխանության ներկայացուցչին սպանության և հարձակման սպառնալիքով քրեական գործ մայիսի վերջին այն բանից հետո, որ վերջինս ամենագնաց Infiniti-ի ղեկին ավտովթարի էր ենթարկել հեծնավորդի, իսկ դրանից հետո վեճ սկսել վկաների և ոստիկանների հետ: Հետագայում հետաքննության արդյունքում սպանության սպառնալիքները մեղադրանքը Վիտասի վրայից հանվեցին: Գլխավոր դատախազության համաձայն ավտովթարի մանրամասները պարզելու ժամանակ Վիտասը բռնություն է գործադրել պարեկային ծառայություն իրականացնող սպայի նկատմամբ` հարվածելով նրան ոտքով: Երգիչը անձամբ դատարանում խոստովանել էր իր մեղքը և ՌԴ ՔՕ 318 հոդվածի 1-ին մասով պատասխանատվությունը, որի պատճառով նրա գործը քննվել է հատուկ կարգով, այսինքն առանց ապացույցների ուսումնասիրման և վկաների հարցաքննության: