MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը, նախատեսված ժամը 18:30-ին, մինչև այս պահը տեղի չի ունեցել, ուղևորները մնացել են օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում խորհուրդ է տրվում չվերթի ժամը ճշտելու համար դիմել ավիաընկերությանը: Մենք փորձեցինք կապ հաստատել MyWay-ի հետ, սակայն ապարդյուն, հեռախոսազանգերին չեն պատասխանում: