Ադրբեջանի` գերիների, անհետ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը անդրադարձել է Հակոբ Ինջիղուլյանի հարցին ադրբեջանական АПА գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Մասնավորապես նա նշել է, որ Ինջիղուլյանի ձերբակալության մասին անհապաղ իրազեկվել է ԿԽՄԿ-ն և նրան ապահովել են միջազգային նորմաներին համապատասխան պայմաններ: Նա նաև հիշեցրել է, որ օգոստոսի 20-ին կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Ինջիղուլյանի հետ և հաստատել են, որ վերջինիս առողջականը և կալանավայրի պայմանները նորմալ են:

«Հայաստան կամ մեկ այլ երրորդ պետություն մեկնելու որոշումը բացառապես նրա իրավունքն է»,-նշել է Սայիլովը և ավելացրել, որ եթե Հակոբը որոշի վերադառնալ հայրենիք Հայաստան, ապա Ադրբեջանի հանրապետությունը ամեն ինչով կօժանդակի նրան: Ընդհանուր առմամբ Պետական հանձնաժովը կողմ չէ երկար ժամանակով պատանդների և գերիներին պահելուն: