«Ազատագրում» շարժումը հայտնում է․ «Ադրբեջանը շարունակում է իր քաղաքացիներին պետական մակարդակով պարբերաբար ներշնչել, որ ինչպես Արցախում, այնպես էլ սահմանամերձ գոտիներում հանգիստ չէ։
Թշնամին չի խորշում ամենաբարձր մակարդակով բացահայտ ստելուց, թեև դա չպետք է որևէ մեկին զարմացներ։ Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ստահոդ հայտարարությունը Շուշիի շրջանում անցած գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության մասին է, ինչպես նաև սուտ է այն տեղեկատվությունը, որ Արցախում հենց հիմա որոշ մարտեր են ընթանում։ Բնականաբար, նրանք թքած ունեն ՀՀ ՊՆ-ի/ԱՀ ՊԲ-ի կամ ցանկացած տեղեկատվական ռեսուրսների բոլոր հերքումների վրա, որովհետև նրանք աշխատում են իրենց ժողովրդի վրա և լավ են աշխատում ։
Անշուշտ, տեղեկատվական այդ լցոնումները իրական մարտական գործողությունների նախապատրաստությունն են։ Այս ամենը տեղի է ունենում թշնամու կողմից «դրական ազդակներ» տեսնող Հայաստանի կառավարության թողտվությամբ։ Ակնհայտ է, որ դավաճանական կառավարությունը պետք է ավարտին հասցնի սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին մինչև վերջ չավարտված գործողությունը։
Ես արդեն գրել եմ, որ, իմ կարծիքով, Հայաստանի համար եկել է Սև սեպտեմբերը, միայն թե անձամբ ես ավելի ու ավելի շատ նախադրյալներ եմ տեսնում, որ այն շատ ծանր կլինի հայ ժողովրդի համար, բայց, միևնույն ժամանակ, ճակատագրական դավաճանական ռեժիմի և դրա ադրբեջանական հովանավորների համար։ Բոլորը պետք է զգոն ու պատրաստ լինեն ցանկացած սցենարի»։