Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։ Եվ այսպես․ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։

Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար.

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,
փակ արտադրական տարածքների,
գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
շինարարական հրապարակների,
մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,
հանրային սննդի օբյեկտների,
հյուրանոցային տնտեսության օբյեկտների,
բուժհաստատությունների,
դե ղատների,
սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
մարզադպրոցների,

վարսավիրանոցների, գեղեցկության սրահների
հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,
նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,
հանրակրթական ուսումնական հաստատությունների,
նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,
գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,
լրատվամիջոցների
ցամաքային ուղևորատար տրանսպորտի,
օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,
սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։
Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։

Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ:

Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները:

Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։