Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Նշվում է, որ Միլենկովսկուն ձերբակալել են դեռեւս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսեւո» սահմանակետը հատելիս: Դա նաեւ հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը