Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան» ՀԿ-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է»,- պատմել է կինը:

Մանրամասները՝ հասարակական կազմակերպության կայքում: