Ադրբեջանի իշխանությունները պատերազմի՝ հաշմանդամություն ունեցող վետերանին հասցրել են այն վիճակին, որ նա խնդրել է իրեն Հայաստան արտաքսել: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցը պահանջում է իրեն անհապաղ արտաքսել Հայաստան, քանի որ Ադրբեջանում նման իշխանության օրոք ապրելն անհնար է: Իշխանությունները վերջիններիս մերժում են՝ ասելով. «Ձեր բոլոր փաստաթղթերը կեղծ են»:

Նա նշել է` Ալիևի կառավարությունը ստորացնում ու վիրավորում է իր վետերաններին, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել իրենց իսկ պատճառով` հատուկ նրանց փաստաթղթերը կեղծ ճանաչելով: