Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա․

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։