Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Մինչ նախագիծը կհաստատվեր, Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նշանակման համար: «Մեր թեկնածուները մեթոդական սխալ ենք գործում միշտ՝ ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար: Որ էդքան վստահ եք, ուրեմն պիտի ուզած-չուզած կողմ քվեարկենք»,- կատակեց Փաշինյանը: