Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ մարդու կյանք փրկելով։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով արկտիկական գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին՝ փրկելով մարդու կյանք»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Օգոստոսին 18-ին Զինիչևը դարձել էր 55 տարեկան։ Փրկարարական ծառայությունը ղեկավարում էր 2018-ից։