ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հետևում են Հայաստան - Լիխտենշտեյն խաղին: Լուսանկարները հրապարակվել են վարչապետի ավագ դստեր` Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Լիխտենշտեյնի թիմին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։

Ավելացված ժամանակում VAR-ի կիրառման շնորհիվ 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին։ Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց հարվածը։

Այժմ ընդմիջում է։