Օգոստոսի 25-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հակոբյանց փողոցի թիվ 57 տան բնակիչ ոմն Արտակ թմրադեղ է օգտագործում և ներկայումս էլ պատրաստում է:

Մեկնած օպերատիվ խումբը 1978 թ. ծնված Արտակ Մ.-ի տան բակից հայտնաբերել է 60-210 սմ բարձրությամբ կանեփանման 4 թուփ:

Ըստ Արտակ Մ.-ի բացատրության` վերը նշված թփերը կանեփի բույսեր են, որոնք ցանել և մշակել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն