Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 11.45-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում նրանք հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին 44-ամյա մի տղամարդու, որն անցած տարվա հուլիսի 30-ից գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածով` 178-րդ` Խարդախություն, 179-րդ՝ Յուրացնելը կամ վատնելը և 345-րդ` Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները:

Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Նույն օրը տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: