«Ֆիզգորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները:
Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։
Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։
Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։
Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»: