Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի գրառումը. «Արցախից ձեռքերը լվացած ռեժիմից ի՞նչ եք պահանջում, զարմանում եմ. նրանք Արցախը տվեցին, հանձնեցին, ոնց ուզում եք հասկացեք, դուք դրել կառուցողական ի՞նչն եք քննարկում, հարգելի՛ ԱԺ ընդդիմություն: Նրանք Արցախ անվանումից խուսափում են ու միշտ էլ խուսափելու են, նրանք կապիտուլյանտ են: Կապիտուլյանտի հետ կապիտուլյացիայի սուբյեկտի հարցն ի՞նչ իմաստ ունի քննարկել, մի հատ էլ պահանջել, որ նույն անունով հանձնաժողով բացեն:
Մեզ մենակ կառուցողական ընդդիմությունն էր պակասում»: