Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարցվել են, որի մասին կազմվել է արձանագրություն:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ

Ավելի վաղ, դեռ այս տարվա փետրվարին Էյրամջյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որով պայմանավորված տեւական շրջան, 2019-ին մի ամբողջ նստաշրջան ստիպված էի բացակայել ավագանու նիստերից: