Հայաստան-Իրան միջպետական ​​ավտոճանապարհին թշնամու ոստիկանականական կետի տեղակայումը և իրանցի վարորդներից «տուրք» հավաքելը ոչ միայն քաղաքական սադրանք է, ավազակների ասպատակություն, այլեւ պետության և «պողպատե մանդատի» արդյունավետության ցուցիչ:

Հայաստանի դեմ կա բացահայտ ագրեսիա, և կառավարությունը դեռ քաղաքական գնահատական ​​չի տվել կատարվածին: ԱԳՆ անատամ հայտարարությանը չհաջորդեցին բողոքի նոտաներ և միջազգային կառույցներին ուղղված կոչեր: ԱԳՆ-ն չի հրավիրել օտարերկրյա պետությունների դեսպաններին և չի հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է օրինական ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Նախագահը և վարչապետը, ովքեր պետության տարածքային ամբողջականության և անվտանգության սահմանադրական երաշխավորներն են, շարունակում են հանգիստ խղճով աշխատավարձ ստանալ իրենց պարտավորություններից հրաժարվելու դիմաց և օգտվել պետական պահպանությունից ու այլ արտոնություններից:

Հայ հասարակությունը, որը սովոր է հին «գազելներում» կռացած կանգնելուն, պատրաստ է կուլ տալ նաև այս հարվածը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/14/667995/