Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը եթե խելք ունենա, այս իրավիճակում կկատարի ձիու քայլ՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդների ձերբակալությունը կօգտագործի որպես պատրվակ, և պաշտոնապես կդիմի Թեհրանին՝ Սյունիքի տարածում ճանապարհների և կոմունիկացիաների պաշտպանության հարցում Իրանցի զինվորականների ներգրավման խնդրանքով։ Առավել ևս, որ խոսքը վերաբերվում էր իրանցի վարորդներին ու առնչվում է Իրանի կենսական շահերին։ Չեմ կարծում, որ պաշտոնական առաջարկի դեպքում Թեհրանը այն կմերժի, Իրանը այդ օրվան երեք հարյուր տարի է սպասել...»: