Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։

ԱՀ քաղաքաշինության նախարարությունից  հայտնում են, որ նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։

.Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։

Կառուցապատման աշխատանքները իրականացվում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։