Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։

RenTV-ի հաղորդմամբ` պետությունների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։

Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Դրանից հետո կես ժամանոց ընդմիջում է եղել։ Նույնիսկ պատվո պահակը հոգնել էր սպասելուց: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Կայքը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի գործընկերների հետ շփվել, սակայն՝ ապարդյուն։

Ներկայացնում ենք Փաշինյանի մասնակցությամբ այդ միջադեպի տեսագրությունը` քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: