Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Սովետական, Խանջյան, Ձերժինսկի, Նոր Ամասիա, Լուկաշին, Նաիրի, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: