Փաստերի ստուգման հարթակը հայտնում է. «Համացանցում տարածվում է այսօր Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արված անդամ պետությունների ղեկավարների համատեղ լուսանկարը։
Դրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևում բացակայում է ՀՀ դրոշը։ Սակայն հրապարակված բոլոր պաշտոնական լուսանկաները և տեսանյութերը փաստում են, որ ՀՀ դրոշը տեղադրված է եղել։
Տարածվող լուսանկարը ֆոտոմոնտաժված է. հեռացվել է ՀՀ դրոշը, իսկ լուսանկարն իրական նկարի հայելային արտացոլանքն է»։