Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: