ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ տարածել է մի տեսանյութ, որին կից գրել է․ «Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է՝ ինչ են էս պահին զգացել երեխաները»։ Տեսանյութում ադրբեջանցիներն ստուգում են ֆուտբոլի երիտասարդական հավաքականին տեղափոխող միկրոավտոբուսը և վախեցնում նրանց` ասելով. «Իմացե՛ք, այստեղ Լեռնային Ղարաբաղ չկա, հասկանալի՞ է ձեզ»:

Ինչպես արդեն հայտնել ենք, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում զինված ադրբեջանցիները կանգնեցրել են հայ երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը, ստուգել, ինչպես նաև դանակով պոկել միկրոավտոբուսին փակցված արցախյան խորհրդանիշները: