Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը` անդրադառնալով պետական համկարգի ծառայողներին պարգեւատրելուն»

«Պատգամավորներից մեկն ասում է, որ Անկախության 30-ամյակի առթիվ, ամբողջ պետական համակարգը պարգևավճար է ստացել։

Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Այսինքն ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս։ Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։

Ու հա, ես շարունակելու եմ փող ուզել ուսուցիչների համար, անընդհատ աղաղակել ստորացված վիճակի աշխատավարձի մասին և դա «ուզվորություն» չէ։ Ուզու՞մ ես լավ կրթություն, լավ մասնագետ, ուրեմն վճարի։ Ինչքան վճարում ես, էդքան էլ ստանում ես, ուրիշ լոլո կարդալ չկա։ Ես 140.000 դրամ(հարկերը ներառյալ) դրույքով ձեզ համար երկնքից աստղեր չեմ բերելու, ոչ էլ ինքնակրթվելու մոտիվացիա ունեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք հնարավոր մեղքերը բարդում են ուսուցիչների վրա, մի առանձին խոտազգի են, որոնց հետո կանդրադառնանք»,- գրել է նա։