Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Оրեր առաջ գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու: Արյունս սևացած վերադարձա:
Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց, որ գտնվում է ճիշտ Արցախի Ազգային Ժողովի և Կառավարության շենքերի հարևանությամբ, ընկերուհուս հետ կանգնած զրուցում էինք, երբ մեր ետևում կայանած մեքենայից դուրս եկավ մեկը և ասաց. «Դեվուշկի, ատայձիծե պաժալուստա, վիյձեմ դա....»: Մեքենայից հեռվացանք, բայց մնացինք մեքենայի 4 ուղևորների տեսադաշտում և լսելի էր դրանց լկտի հռհռոցը....Դեմքիս գրված հարցին ի պատասխան՝ ընկերուհիս ասաց. «Հա, ադրբեջանցի են....գրաժդանսկի հագած գալիս են Շուշիից, գնումներ անում, կաֆե-ռեստորան նստում, ուտում-խմում գնում են....»:
Մի օր էլ՝ շատ շուտ մի օր, գալու են կաֆե-ռեստորան նստեն, ուտեն-խմեն ու ՄՆԱՆ!»: