«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար, մեր անկախությունը ծախելու համար»: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հեռվից դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բացականչեց մի քաղաքացի:
Վարչապետը լուռ նայեց քաղաքացու կողմը եւ առանց որեւէ բառ ասելու շարժվեց առաջ:

Կարմիր բերետավորներից մի քանիսը վազելով մոտեցան քաղաքացուն եւ բերման ենթարկեցին: