Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի մասնակցի անկախության 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված և ոչ մի միջոցառման, նրա այցը Հայաստան կսահմանափակվի այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Եռաբլուր պանթեոն գնալով։


Արցախի նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ Հարությունյանը հետ կուղևորվի Արցախ, նա չի մասնակցի նաև երեկոյան 20։00-ից մեկնարկող «գունագեղ» համերգին։

Աղբյուրն ասաց, որ Հարությունյանը անձնական որոշում է կայացրել մինչև նոյեմբերի 10-ը՝ կապիտուլյացիայի ստորագրման մեկամյակի լրանալը, նա չի մասնակցի ոչ մի համերգային միջոցառման։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/42a3cb63591b961d024dc338d3696a35