Ձիթապտղի յուղը կանխարգելում է հիշողության կորուստը: Այս մասին գրում է The Local-ը` հղում կատարելով իտալական Plos One գիտական ամսագրին: Ձիթապտղի յուղը, որը հայտնի է իր օգտակար հատկություններով, կարող է օգնել օրգանիզմին Ալցգեյմերի հիվանդության և այլ նյարդային խանգարումների դեպքում:
Հետազոտությունը անց է կացվել երկու ամսվա ընթացքում Ֆլորենցիայի համալսարանում մկների վրա, որոնք տառապել են Ալցգեյմերի հիվանդությամբ: Գիտնականները փորձարկման ենթարկված կենդանիների մոտ հայտնաբերել են «կոգնիտիվ և վարքագծային խանգարումների բացակայություն»:
Հետազոտական խմբի ղեկավար Մասսիմո Ստեֆանին նշել է, որ փորձերը կարող են դառնալ «Միջերկրական դիետայի երիտասարդացնող արդյունքների» գիտական հիմնավորման համար: Գիտնականների խոսքերով «ներկայումս նախկինի պես գոյություն չունի Ալցգեյմերի հիվանդության բուժման համար արդյունավետ թերապիա, որը վտանգի տակ է դնում առողջապահության համակարգի կայունությունը: