«Մեզ դիմող մարդկանց մեկ հինգերորդ մասի հիվանդությունների պատճառը մրսածությունն է» , - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Հանրապետական Անձավաբուժական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:

Մրսածության պատճառով առաջացած հիվանդությունները կարող են ունենալ լուրջ հետևանքներ: Մրսածության հիվանդություններ ասելով մարդիկ հասկանում են շնչառական հիվանդությունները, սակայն դրանք կարող են այլ լուրջ հիվանդությունների պատճառ ևս դառնալ:

Հիմնականում դրանց պատճառը միջանցիկ քամին է: «Իհարկե քամին հաճելի է, բաց կարող է լուրջ հետևանք ունենալ: Եթե դրսի օդը օրինակ 32 աստիճան է: Այն ավելի ցածր է, քան մարդու ջերմաստիճանը: Դա խնդիրներ է առաջացնում: Երբ մարմինը զգում է, որ պետք է պայքարել, երակները ակամա կծկվում են, ազնոբ է առաջանում: Երակների կծկման արդյունքում բորբոքում է առաջանում հատկապես լորձաթաղանթային մասերում, օրինակ` քիթը»,-նշեց պրոֆեսորը:
Երեխաները կարող են ռեսպորատիվ հիվանդություններով հիվանդանալ տարեկան 5 անգամ: Սակայն կարող են լինել ավելի լուրջ խնդիրներ: Քամին դիպչելով օրգաններին, կարող է առաջանալ համապատասխան հիվանդություններ. երբ ուսին է խփում, առաջանում է արտրիտ, մեջքին դիպչելու դեպքում ռադիկուլիտ»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:
Միջանցիկ քամիները հատկապես վտանգավոր են այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ ունեն այլ առողջական խնդիրներ: Անդրանիկ Ոսկանյանը խորհուրդ տվեց նրանց ավելի զգույշ լինել:
Ըստ բժշկի`միջանցիկ քամիների դեմ պայքարելու 2 մոտեցում կա. խուսափել դրանից, իսկ երկրորդը` կոփել մարմինը: