ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգման հանձնաժողովը հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի փոփոխությունը, որով առաջարկվում է, որ հոկտեմբերի 1-ից Վաշինգտոնի վարչակազմը դիտարկի 35 ռուսաստանցիների, այդ թվում՝ ռուս նախարարների, գործարարների, հասարակական գործիչների և լրագրողներ դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

Ցուցակում են Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը: