Յոթանասունամյա Մոսկվայաբնակ թոշակառուն կռվել է կողոպտիչի հետ, ով հարձակվել էր նրա վրա մայրաքաղաքի կենտրոնում և ցանկացել վերցնել պայուսակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պարզվել էր, որ կողոպտիչը հարձակվել է 70-ամյա մոսկվացու վրա: Նա փորձել է տանել պայուսակը, սակայն կինը բաց չի թողել այն և ընկել է ասֆալտի վրա: Մոտակայքում գտնվող քաղաքացին շտապել է օգնության և փորձել բռնել ավազակին, սակայն նրան հաջողվել է փախչել», - հայտնել է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Յասենևայա փողոցում գտնվող քրեական հետախուզության վարչության աշխատակիցները բերման ենթարկեցին կասկածյալին»,-ավելացրել է գլխավոր գրասենյակը՝ նշելով, որ հարձակվողը 22-ամյա երիտասարդ է, որը ժամանակավորապես հաշվառված է եղել մայրաքաղաքում: