«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:

ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը եւ քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, եւ այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում