Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ տարի առաջ այս օրն էր, տղե'ս, երբ պատերազմի դաշտից զանգեց հրամանատարդ ու մինչ ես ներսումս խեղդում էի չարագուշակ մտավախություններս, հեռախոսի մյուս կողմից, ավաղ, ասվում էր, որ թշնամին խոցել է քո հրետանին ու քեզ...

Պատերազմի դաշտում տեսախցիկի կադրում հայտնված համեստ հրետանավոր Ալբերտը սիրվեց ու դարձավ բոլորինը ու բոլոր տղերքն էլ դարձան իմը, փոխվեց ընկալումը' հայրենիքն ու դուք մեկտեղվեցիք։

Ու այս մեկ տարվա ընթացքում, զսպելով մեղքի, դառնության, հիասթափության փոթորիկն իմ մեջ, փորձել եմ ձեւավորել մշակույթ. մեր անմահացած հերոսին ծաղիկներ խոնարհելու փոխարեն' ծառայեցնել այդ ծաղկի գումարները մեր հայրենիքի և մշակույթի ամրապնդմանը։

VTB բանկ

AMD 16040116084300
USD 16040116084301
EUR 16040116084302
RUR 16040116084303

Հ.Գ
29.09.2020 թ ից հետո այդպես էլ ապրել չստացվեց։ Խոնարհվում եմ քո առաջ տղե'ս, Ալբերտս, ների'ր, որ չկարողացա պաշտպանել քեզ, չհասցրեցի լինել կողքիդ»: