Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը․ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ ընկեր։

Հ․ Գ․ Այսօր և վաղը երեկոյան՝ ժամը 20։00-22։00-ը, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»։