Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: «Բարի, հասնող... իր խորհուրդներով շատ եմ առաջնորդվել: Ես լավ էի զգում իր կողքին»,- ասել է երգիչ Ռազմիկ Ամյանը: «Հայկոն թողեց իր անունը, միտքը, գույնը, գրագետ երաժշտությունը, որի պակասն էնքան երկար ենք ունենալու: Մենք քիչ ունենք այդպիսի երաժիշտներ»,- նշել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը: