Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։


Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։