Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով երեկ ձերբակալվել էր Թբիլիսիում, հացադուլ է հայտարարել, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան, ով նախօրեին այցելել էր Սաակաշվիլիին: «Նա իրեն քաղբանտարկյալ է համարում»,- ասել է օմբուդսմենը՝ հավելելով, որ Սաակաշվիլին հանդիպում է պահանջում Ուկրաինայի դեսպանի հետ: