Մխիթարյանի` Դորտմունդի Բորուսիայի մարզաշապիկով առաջին պաշտոնական խաղերից հետո պարզ դարձավ, որ նրան դեռևս ժամանակ է պետք թիմի հարձակողական խաղին ներգրավելու համար:

Սակայն կարգապահության և թիմային խաղով 24 ամյա կիսապաշտպանը փորձում է ներգրավել Կլոպի հարձակողական համակարգի մեջ և գրավում է արդեն երկրպագուների համակրանքը որպես աշխատասեր ֆուտբոլիստ: Միաժամանակ Սեբաստիան Կելը կոչ է արել Մխիթարյանին անընդհատ չհամեմատել Մարիո Գյոտցեի հետ: Այս մասին փոխանցում է Derwesten-ը:
Վերդերի դեմ խաղում մի քանի դեպքում ֆուտբոլասերները ծափահարեցին Մխիթարյանին: Բորուսիայի ամենաթանկ ձեռքբերումը 27.5 մլն եվրոյով թիմի կազմ է վերցվել նոր փլեյմեյքեր դառնալու համար: Սակայն Բորուսիայի երկրպագուները ծափահարում էին նրան ոչ թե գոլային պահերի կամ արագացումների համար, այլ գնդակի համար, պայքարում նրա ջանասեր խաղի համար, որի արդյունքում 24 ամյա կիսպաշտպանը կարողանում էր խլել գնդակը հակառակորդից խաղադաշտի մեջտեղում:
Իր համեստ խաղի պատճառով հայ ֆուտբոլիստը արդեն գրավել է Դորտմունդցիների սրտերը:

Խաղադաշտում ևս նա չի խնայում իրեն: Նրա ներուժը և հարձակվողական որակները անվիճելի են, սակայն դեռևս նրան հարկավոր է ժամանակ Բորուսիայի հարձակվողական կարգի ֆուտբոլիստների հետ համագործակցելու համար: Նա մեծ կարգապահությամբ փորձում է իր տեղը գրավել Կլոպի համակարգում, որը նկատել են ոչ միայն թիմի երկրպագուները, այլ նաև Միխայել Ցորկը:

«Նա թիմի համար շատ օգտակար ֆուտբոլ է ցույց տալիս, շատ է աշխատում նաև պաշտպանությունում: Նա իհարկե իր լավագույն մարզավիճակում չէ, սակայն դա անհնար էր, քանի որ բաց է թողել խաղաշրջանին պատրաստվելու մեծ մասը: Սակայն նա կհավաքի իր լավագույն մարզավիճակը, ես դրանում համոզված եմ 100%»,- նշել է ակումբի մարզական տնօրենը Վերդերի դեմ հաղաթանակից հետո:

Դեռևս Շախտյորում, հատկապես Չեմպիոնների Լիգայի խաղերում Մխիթարյանը պարբերաբար աշխատում էր տուգանայինից տուգանային: Նրա կիսապաշտպանի բարձր արդյունավետությունը հաճախ թաքցնում է այդ փաստը: «Հենոն» ինչպես հայրենիքում նրան անվանում են բացարձակապես թիմային խաղացող է: « Օգտակար խաղը թիմի համար նրա խաղալու ձևն է: Նա այնպիսի խաղացող է, որ փոխանցումներ է կատարում և ինքն էլ անձամբ հայտնվում հարձակման ավարտական հատվածում»: Բրեմենի հետ խաղում նրա բախտը չբերեց ինչպես նշում է Ցորկը և ավելացնում.«Սակայն մյուս անգամ նա գոլեր կխփի»:

Սեբաստիան Կելը իր հերթին կոչ է արել նրան անընդհատ չհամեմատել իր նախորդի Մարիո Գյոտցեի հետ:«Մարիոն խոսում է գերմաներեն և նրան անհրաժեշտ եղավ մեծ ժամանակ, որպեսզի հասկանա և կյանքի կոչի ֆուտբոլի այն ոճը, որով մենք խաղում ենք:«Միկիին» դեռևս ժամանակ է հարկավոր և անհրաժեշտ է այդ ժամանակը նրան տրամադրել: Բացի դա նա վնասվածք էր ստացել դեռևս նախապատրաստական շրջանում և նրան խաղային ռիթմի կարիք ունի: Նա այդ ամենը կհավաքի եկող շաբաթների ընթացքում և նա մեզ անխոս դեռևս պետք կգա»: