Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար ու կարծում եմ, որ դա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, էջը՝ փակված»:

Ալիևը շարունակել է. «Մեր պահանջն է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները: Եթե նրանք բարի կամք դրսևորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»: