Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Ռիմա Հովհաննիսյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա Սոնիկ Տոնոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։