Facebook-ի, Instagram-ի և Whatsapp-ի խափանումների պատճառով Մարկ Ցուկերբերգը 6,9 միլիարդ դոլար է կորցրել` միլիարդատերերի շարքում իջնելով 6-րդ հորիզոնական, հայտնում է Forbes Real-Time-ը:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` ամբողջ աշխարհում Facebook, Instagram և WhatsApp հավելվածների աշխատանքում խնդիրներ են նկատվում:

Այս պահին Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 115,8 միլիարդ դոլար: