Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի խափանումից հետո խնդիրներ են առաջացել նաև Amazon-ի աշխատանքում: Այս մասին հայտնում է համացանցում խոշորագույն խափանումներն արձանագրող Downdetector հարթակը:

Մասնավորապես, օգտատերերը դժգոհում են, որ չեն կարողանում ներբեռնել էլեկտրոնային առևտրով զբաղվող ամենախոշոր հարթակի կայքը: