Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել են Ռուսթավիի 12 -րդ քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Տարածքում արդեն տեղադրվել է բեմ, ցույցի մասնակիցները պատրաստվում են ելույթներով հանդես գալ:

Ռուսթավիի ՔՀ-ի մոտ մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ:

Սաակաշվիլին արդեն դիմել է ցուցարարներին, իր համակիրներին ուղղված նախկին նախագահի նամակը ներկաների համար ընթերցել է ընդդիմադիր պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն:

«Շնորհակալ եմ, իմ քույրեր և եղբայրներ: Ես լսում եմ ձեր ձայնը բանտում, դա է ինձ ստիպում պայքարել, մենք դեպի հաղթանակ ենք շարժվում»,- ասել է Սաակաշվիլին, փոխանցում է aliq.ge-ն: