ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի ծննդյան առիթով հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Պուտինն ու Ալիևը խոսել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և առկա իրավիճակի մասին: