ԱՀ ԿԸՀ-ն հայտնում է․

Ընտրողների թիվը` ժամը 20:00-ի դրությամբ

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: