ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է քիմիական զենքի կիրառման հետ կապված պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի ՝ Բրյուսելում երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

«Խորհուրդն այսօր որոշում ընդունեց երկարաձգել քիմիական զենքի տարածման եւ կիրառման դեմ սահմանափակող միջոցառումները եւս մեկ տարով ՝ մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 16-ը: Ներկայիս պատժամիջոցների ռեժիմն առաջին անգամ սահմանվել է 2018 թվականին՝ քիմիական զենքի մշակման եւ օգտագործման համար անմիջականորեն պատասխանատու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաև ֆինանսական, տեխնիկական կամ նյութական աջակցություն ցուցաբերող անձանց նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։