Երեւանում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը 64-ամյա Ավետիս Ե-ն էր, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։